ՃՇՀԱՀ ուսանողները և աշխատակիցները ռեկտոր Գագիկ Գալստյանի գլխավորությամբ այցելեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու մեկուկես միլիոն զոհերի հիշատակին և հավաստիացնելու աշխարհին, որ հայ ժողովրդի ողբերգությունը չի մոռացվելու, քանի դեռ աշխարհը չի դատապարտել 20-րդ դարի մեծագույն հանցագործությունը::