ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի համագործակցության շրջանակում կազմակերպվել է դասընթացներ, որի շրջանակներում հոկտեմբերի 1-ից 30-ը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի 15 աշխատակիցների համար կազմակերպվել էր ռուսաց լեզվի կարճաժամկետ դասընթաց, որի նպատակը սեղմ ժամկետում բանավոր խոսքի բարելավումն էր։
Դասընթացը վարել է հրավիրված մասնագետ Կարինե Հովհաննիսյանը, ով ունի բազմամյա դասավանդման փորձ։ Դասընթացներն անցկացվել են համալսարանի ռուսաց լեզվի կենտրոնում, տրամադրվել է լսարանի ամբողջ նյութատեխնիկական բազան։
Բոլոր մասնակիցներին համալսարանի կողմից հանձնվեցին վկայականներ։ Միջոցառմանը ներկա էին ՃՇՀԱՀ միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վ․ Եդոյանը, միջազգային և միջբուհական համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Ժ․ Հակոբյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Ա․ Շուկինը, մասնագիտական վերապատրաստման բաժնի պետ Բ․ Պողոսյանը և ռուսաց լեզվի դասախոս Կ․ Հովհաննիսյանը