(010) 303-300

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՔԵԶ ՀԵՐՈՍ

Ընկերներն ու հարազատները գիտեին, որ հոգով ու սրտով քաջը միշտ պատրաստ է հերոսանալ՝ հանուն Հայրենիքի անկախության, հանուն բոլորիս խաղաղ քնի, հանուն հայի հարատև գոյության։

Ֆրունզե Արշակյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտ հերոսներից է. շինարարի մասնագիտությունն ընտրած Ֆրունզեն արդեն իր հաստատուն քայլերն էր անում ոլորտում, բայց իր տեսակի համար սահմանի պաշտպանությունն առավել կարևոր էր։ Ապրիլյան պատերազմից արդեն հերոսացած ու «Վազգեն Սարգսյան» մեդալով վերադարձած Ֆրունզեն, սեպտեմբերի 27-ին բռնկված պատերազմի լուրն առնելուն պես, առաջնագծում էր. գործը կիսատ էր, վերջնական հաղթանակի համար ինքն իր անելիքը ուներ։ Ցավոք այս անգամ Ֆրունզեն ռազմաճակատում էր վերջին անգամ։ Մեր արիասիրտ ընկերն ու քաջորդին անմահացավ՝ հավերժացնելով իր անունն ու սխրանքը բոլորիս սրտերում։ Կյանքով ենք պարտական Քեզ ու քո նման ՀԵՐՈՍՆԵՐԻՆ, խոնարհվում ենք Ձեր առջև, հավերժի փառք Ձեզ։

19.10.20