(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՎԱՏԱ´, ԱՂՈԹԻ´Ր ԵՎ ԱՐԱԳԱՀԱՍ ՍՈՒՐԲԸ ՔՈ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ

Անգույն ու սառը ձմռան ընացքում կա մեկ օր, որին սպասում են բոլոր երիտասարդները՝ հույսով, որ այդ մեկ օրվա գունեղ ու սիրառատ երազը կգուշակի և կփոխի իրենց կյանքի ողջ ընթացքը: Վերջինը, գուցե, այնքան էլ հավանական չի հնչում, բայց այն, որ երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում, անկասկած է: Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքով: Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում՝ հարսնացուին կամ փեսացուին տեսնելու ակնկալիքով, փոխինդով մատուցարան են դնում տան տանիքին կամ պատշգամբին՝ սպասելով Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին և միմյանց բացիկներ ու քաղցրավենիք են նվիրում: 

Վաղը՝ փետրվարի 8-ին, ժամը 11:00-ին, Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ, Սուրբ Պատարագ կմատուցվի Սուրբ Սարգսի անունը կրող եկեղեցիներում: Ավարտին կկատարվի Երիտասարդների օրհնության կարգ:

07.02.20