(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ «ԹԵՐՄՈՌՈՍ ԱՐՄԵՆԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«Թերմոռոս Արմենիա» ՓԲԸ տեխնիկական տնօրեն, ջեռուցման, հովացման և օդափոխության ինժեներ Ռազմիկ Զարիֆյանը հավաստագրեր հանձնեց ՃՇՀԱՀ-ում համատեղ կազմակերպված եռօրյա սեմինար-դասընթացի մասնակիցներին: Վերջիններս ընկերությունում շրջայց կատարեցին՝տեղում ծանոթանալով ժամանակակից տեխնիկային, սարքավորումների տեսականուն: Սեմինարի ընթացքում ստացած գիտելիքները տեղափոխվեցին գործնական դաշտ:

Ջերմագազամատակարարման և օդափոխության ամբիոնի վարիչ Ա. Քարամյանը շնորհակաություն հայտնեց պարոն Զարիֆյանին, որ բազմազբաղության պայմաններում ընդունել է համալսարանի առաջարկը, ժամանակ է տրամադրել, վարել է սեմինարը՝ կարևոր գիտելիքներ փոխանցելով մասնակիցներին և նրանց հաղորդակից դարձնելով միջազգային փորձին ու ոլորտի զարգացման արդի միտումներին:

Հիշեցնենք, որ եռօրյա սեմինարը անցկացվել է մայիսի 17-19-ը ՃՇՀԱՀ-ում: Այն նվիրված էր ջեռուցման և հովացման համակարգերի նորագույն տեխնիկային, ինչպես նաև ոլորտի ժամանակակից հաշվարկային ծրագրերի ուսուցմանը:

06.06.21