(010) 303-300

ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՐԸ

Սիրելի՛ դիմորդներ, ներկայացնում ենք Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 2024-2025 ուսումնական տարվա առկա բակալավրիատի «Ճարտարապետություն» և «Դիզայն» մասնագիտությունների ընդունելության ներբուհական քննությունների ժամանակացույցը և այն փաստաթղթերի ցանկը, որով պետք է ներկայանան դիմորդները:

Քննությունների անցկացման ժամանակացույցն է.

Առաջին փուլով` ապրիլի 15-ից մայիսի 10-ը դիմած դիմորդների համար.

  • հունիսի 26-ին — Գծագրություն՝ «Դիզայն» մասնագիտությամբ դիմորդների համար,
  • հունիսի 29-ին — Գծագրություն՝ «Ճարտարապետություն» մասնագիտությամբ դիմորդների համար,
  • հունիսի 29-ին — ԳՍԿԹ՝ «Ճարտարապետություն» մասնագիտությամբ դիմորդների համար,
  • հուլիսի 2-ին – Գծանկար՝ «Դիզայն» մասնագիտությամբ դիմորդների համար,
  • հուլիսի 5-ին – Գծանկար՝ «Ճարտարապետություն» մասնագիտությամբ դիմորդների համար,
  • հուլիսի 6-ին – Կոմպոզիցիա՝ «Դիզայն» մասնագիտությամբ դիմորդների համար,

Երկրորդ փուլով` հունիսի 26-ից հուլիսի 1-ը դիմած դիմորդների համար.

  • հուլիսի 2-ին– Գծանկար՝ «Դիզայն» մասնագիտությամբ դիմորդների համար,
  • հուլիսի 4-ին — Գծագրություն՝ «Դիզայն» մասնագիտությամբ դիմորդների համար,
  • հուլիսի 5-ին– Գծանկար՝ «Ճարտարապետություն» մասնագիտությամբ դիմորդների համար,
  • հուլիսի 6-ին– Կոմպոզիցիա՝ «Դիզայն» մասնագիտությամբ դիմորդների համար,
  • հուլիսի 7-ին — ԳՍԿԹ՝ «Ճարտարապետություն» մասնագիտությամբ դիմորդների համար,
  • հուլիսի 7-ին — Գծագրություն՝ «Ճարտարապետություն» մասնագիտությամբ դիմորդների համար:

Քննությունների սկիզբը՝ ժամը 08:00-ին անհրաժեշտ է ներկայանալ հետևյալ փաստաթղթերով և պարագաներով

  1. Անձնագրի և ծննդյան վկայականի բնօրինակներ,
  2. Նախապես ստացած քննաթերթիկ,
  3. Կապույտ գրիչ, նկարչական և գծագրական անհրաժեշտ բոլոր պարագաները՝ բացի թղթից:

Անձը հաստատող փաստաթղթի և քննաթերթի բացակայության դեպքում դիմորդը չի կարող մասնակցել քննությանը։ 

Քննությունը անցկացվելու է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (հասցե՝ ք․ Երևան, Տերյան 105, 2-րդ մասնաշենք):

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Դիմորդների ընդունելության բաժին 010-58-01-56  կամ 010 303-300 հեռախոսահամարով։

 

11.06.24