ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ 2016թ-ի ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման հավաստագրերի հանձնման արարողությունը։
Ռեկտորի խորհրդական, Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը համալսարանի 50 ուսանողի հանձնեց իրենց փոխհատուցման հավաստագրերը։
Նշենք, որ ուսման վարձերի փոխհատուցումն իրականացրել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ ՀՀ կառավարության աջակցությամբ։
Խորին շնորհակալություն ենք հայտնում մեր հերոս տղաներին՝ Հայրենիքին մատուցած իրենց ծառայության համար։