Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Լրացուցիչ կրթության բաժնի կողմից առաջին հավաստագրերը հանձնվեցին այս տարի մեր բուհում մեկնարկած «Պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման և որակի բարձրացման» կրթագիտական ծրագրի շրջանակներում «Վերջնարդյունքահեն կրթական ծրագրերի մշակում» դասընթացը հաջողությամբ անցած թվով 22 մասնակիցներին:
2018 թվականից ՃՇՀԱՀ-ում ներդրված և վերջին ամիսների ընթացքում Լրացուցիչ կրթության բաժնի կողմից հաջողությամբ իրականացված «Պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման եվ որակի բարձրացման» կրթագիտական ծրագրի առաջին փուլը բաղկացած էր ուսումնական, ուսումնամեթոդական և հետազոտական կրթամասերում պարտադիր համարվող երեք դասընթացից՝ «Օտար լեզու» (անգլերեն), «Վերջնարդյունքահեն կրթական ծրագրերի մշակում» և «Գիտական աշխատանքների արդյունքների մշակման և ձևակերպման մեթոդներ»: Երեք ամիս տևողությամբ վերապատրաստման այս գործընթացը հնարավորություն է տվել ունկնդիրներին ձեռք բերել յուրաքանչյուր դասընթացին համապատասախան գիտելիքներ և կարողություններ` ներառյալ ուսուցման նոր տեխնոլոգիաների կիրառմանը միտված հմտությունները:
Սույն ծրագիրը կրում է շարունակական բնույթ` այդպիսով իսկ Համալսարանի ողջ պրոֆեսորադասախոսական կազմին հնարավորություն ընձեռելով պարբերաբար վերապատրաստվելու: