ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
ՃՇՀԱՀ ուսանողական խորհուրդի նախաձեռնությամբ կազմակերպվում են հանդիպում-ծանոթություններ համալսարանի ղեկավարության հետ:
Հերթական հանդիպում-ծանոթությունը կայացավ Դիզայնի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էին ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը, աշխատակազմի ղեկավար Հովսեփ Հովեյանը, դեկանի տեղակալ Թամարա Սարգսյանը և ՈՒԽ նախագահ Ա. Հարությունյանը:
Հանդիպման սկզբում ուսանողներին ողջունեց ռեկտոր Ե. Վարդանյանը: Համալսարանի ղեկավարությունը ուսանողներին ծանոթացրեց բուհի գործունեությանը, զարգացման ծրագրերին, միջազգային կապերին: Քննարկվեցին նաև դիզայնին առնչվող արդիական մի շարք հարցեր, խնդիրներ, նախանշվեցին դրանց լուծման ուղիները: Ուսանողները հարց-պատասխան ձևաչափով ստացան նաև իրենց հուզող հարցերի պատասխանները:
Հանդիպումն անցավ հետաքրքիր մթնոլորտում և նպաստեց ուսանողների մոտ բուհի գործունեության մասին համապարփակ տեղեկատվության ստացմանն ու ճշգրիտ տպավորության ձևավորմանը: