ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը շարունակում է հանդիպումների շարքը մշակութային, հասարակական, գիտական ոլորտների գործիչների հետ: Այս անգամ համալսարանը հյուրընկալել էր դիզայներ, ոսկերիչ, քանդակագործ, նկարիչ, «Նուռ դիզայն» ստեղծագործական ստուդիայի և «Նուռ արթ գալլերի» (Nur Art Gallery Yerevan) ցուցասրահի հիմնադիր ՆՈՒՌԻՆ՝ Արման Դավթյանին: Հանդիպմանը ներկա էին ՃՇՀԱՀ ռեկտոր Ե. Վարդանյանը, համալսարանի աշխատակիցներ, դասախոսներ և ուսանողներ:
Հանդիպման ընթացքում արվեստագետն անդրադարձավ հետաքրքիր թեմաների՝ ներկայացնելով իր անցած ուղին, ստեղծագործական նախագծերը: Ազատ ու անմիջական մթնոլորտում ծավալվեց հետաքրքիր քննարկում մարդու կյանքում մասնագիտության դերի, մասնագիտական կայացման, քաղաքացու կեցվածքի, պարտավորությունների, ինչպես նաև մարդու կյանքում արվեստի ունեցած ներգործության մասին: Ներկաները համակ ուշադրությամբ հետևեցին հանդիպման ընթացքին՝ արվեստագետին ուղղելով իրենց հետաքրքրող հարցերը: