(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ԱՐՍԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ

ՃՇՀԱՀ քաղաքաշինության ամբիոնը պարբերաբար իրականացնում է հանդիպումներ ոլորտի առաջատար մասնագետների հետ։ Հերթական հանդիպումը ճարտարապետ Արսեն Կարապետյանի հետ էր։ Հանդիպումը աշխատանքային բնույթ էր կրում, որի ժամանակ ուսանողների հետ քննարկվեցին շենքերի վերանորոգման ժամանակակից մոտեցումները, աշխատանքային նախագծերը և դրանց հետ առնչվող խնդիրները։

27.11.21