(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Համալսարանից դուրս գործունեություն ծավալող մասնագետների հետ (շուրջ 15 արվեստանոցի) հետադարձ կապի պահպանման քաղաքականության շրջաակներում ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետը պարբերաբար կազմակերպում է հանդիպումներ:

Հերթական հանդիպման ընթացքում ներկայացվեցին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու ձեռքբերումները, քննարկվեցին նաև ապագայում նախատեսվող ծրագրերը և արտաբուհական արվեստանոցների ներգրավվածության հարցերը որոնք ուղղված են ճարտարապետական կրթության զարգացմանը:

Ինչպես նշեց ճարտարապետության ֆակուլտետի դեկան Ա. Շատվորյանը, «հանդիպման ընթացքում նշմարվեցին համագործակցության եզրերը, մասնավորապես արտաքին խորհրդատուների աշխատախմբի ձևավորման վերաբերյալ, որոնցում ցանկանում ենք ներգրավել նաև ճարտարապետական արվեստանոցների մասնագետներին»:

26.03.22