(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ՀԵՏ

Հուլիսի 1-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեն՝ Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ հյուրընկալել էր Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարան ռեկտոր Եղիազար Վարդանյանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և ռեկտոր Եղիազար Վարդանյանը քննարկեցին համագործակցության նոր հեռանկարները:

Հանդիպման-քննարկման օրակարգում էր ՃՇՀԱՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը, որից առաջինը նախատեսվում է իրականացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, քննարկվեցին միջոցառման կազմակերպման, ինչպես նաև ցուցահանդեսին ներկայացվող նյութերը:

Քննարկվեցին ՃՇՀԱՀ լաբորատորաների սերտիֆիկացմանն ուղղված գործողություններ և դրանցում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աջակցության հնավորությունները, պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտ ժամանակներս այցելություն կազմակերպել ՃՇՀԱՀ լաբորատորիաներ:

Oրագարկում էր նաև բազմաբնակարան շենքերի կառավարիչների կրթական ծրագրի կամ վերապատրաստման կուրսերի ներդրման հնարավորությունները: Առաջարկություն եղավ համալսարանում գործող կրթական ծրագրերից մեկի հիմքի վրա զարգացնել բազմաբնակարան շենքերի կառավարիչների պատրաստման հարցը, կամ ներդնել նոր կրթական ծրագիր, կամ վերապատրաստման դասընթացներ՝ անհրաժեշտության դեպքում բարելավելով գործող կրթական ծրագրերի ուսումնական պլանները:

Հյուրերին ներկայացվեց կոմիտեի կողմից իրականացվող Լիցենզավորման մասին և Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքներում լրացումների և փոփոխությունների ընթացքը, և քննարկվեցին վերոհիշյալ օրենքների փոփոխությունների ընդունման դեպքում Շարունակական մասնագիտական զարգացման և մասնագետների հավաստագրման գործընթացում ՃՇՀԱՀ-ի մասնակցության հնարավորությունները:

06.07.21