(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Օրերս Մոլդովայի Քիշնև քաղաքում «Հետազոտության ոլորտում համագործակցության հնարավորությունների ընդլայնում» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հերթական հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին ծրագրի համակարգող Լինշոպինգի համալսարանի ներկայացուցիչները (Շվեդիա), ծրագրի գործընկերներ Կոմրատի պետական համալսարանի (Մոլդովա), Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՀՀ) և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի(ՀՀ) ներկայացուցիչները։ Ծրագրի նպատակն է հետազոտության միջազգայնացման գործընթացի և գործունեության կառավարման վերաբերյալ համալսարանի հետազոտական ստորաբաժանումների ղեկավարների հմտությունների ու գիտելիքների բարձրացումը՝ Լինշոպինգի համալսարանի օրինակով: Ծրագրի նպատակն է նաև շվեդական փորձի հիման վրա հետազոտությունների միջազգայնացմանը խթանող համալսարանական կարգերի և ընթացակարգերի մշակումը:

07.12.23