(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԷՐԱԶՄՈՒՍ+ All4R&D ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

«Համագործակցային, ազատ և նորարարական հարթակի միջոցով ակադեմիա –բիզնես համագործակցության խթանումը՝ հանուն հետազոտության և զարգացման» Էրազմուս + All4R&D նախագծի մշտադիտարկման այցի շրջանակում` Հայստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ծրագրի համակարգող Լանա Կառլովան և ծրագրի պատասխանատու Էդիթ Սողոմոնյանը մշտադիտարկման այցով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում էին:

Այցի ընթացքում նրանք հանդիպում ունեցան ՃՇՀԱՀ ռեկտորի պաշտոնակատար Եղիազար Վարդանյանի հետ՝ քննարկելով կրթական, հետազոտական և գիտական նախադրյալները՝ Էրազմուս+ ծրագրի տարբեր նախագծերի շրջանակում: Տեղի ունեցավ նաև հանդիպում և նախագծի բազմաբովանդակ քննարկում All4R&D նախագծի հայաստանյան բուհերի համակարգողների, կոնտակտային անձանց և թիմ-անդամների հետ: All4R&D նախագծի ՃՇՀԱՀ համակարգող Գոհար Ավետիսյանը և Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի նախագծի կոնտակտային անձ Ռուզաննա Սարգսյանը համատեղ ներկայացրեցին այս երկու հաստատություններում All4R&D Էրազմուս+ նախագծի ներկայիս վիճակի վերաբերյալ տեղեկատվություն:

Նույն ձևաչափով հանդես եկան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և ՀՀ ԳԱ Ինֆորմատիկայի ու ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի նախագծի կոնտակտային անձինք Գևորգ Մարգարովն ու Սերգեյ Աբրահամյանը: Քննարկման ընթացքում պարզաբանվեցին և հստակեցվեցին մինչ այժմ նախագծի շրջանակում վերոնշյալ բուհերի ու գիտահետազոտական ինստիտուտների կողմից իրականացված քայլերը:

27.02.20