Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ուսանողները հանդիպեցին «ԴԵԼՏԱՊՐՈ» ընկերության ներկայացուցիչներին՝ ընկերության տնօրեն Արթուր Մանուկյանին, փոխտնօրեն՝ Արման Մկրտումյանին, Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի մենեջեր Աննա Աղաջանյանին և ընկերության մարքեթոլոգ Ատինա Սիմոնյանին: Հանդիպմանը ներկա էին նաև ՃՇՀԱՀ Կարիերայի կենտրոնի ղեկավար Հայկ Սարգսյանը և Շինարարության ֆակուլտետի դեկան՝ Դավիթ Գրիգորյանը:
Ուսանողներին ներկայացվեց ընկերության գործունեությունն ու հաջողություններն աշխատաշուկայում, նախատեսվող համատեղ ծրագրերը, ինչպես նաև թափուր աշխատատեղերը: ՈՒսանողները լիարժեքորեն ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:
«ԴԵԼՏԱՊՐՈ» ընկերության հետ համալսարանի Կարիերայի կենտրոնի համագործակցությունը դարձել է շարունակական, որի արդյունքում ապագայում կիրականացվեն մի շարք համատեղ ծրագրեր: