(010) 303-300

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՓՈԽԳՆԴԱՊԵՏԻ ՀԵՏ

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ավարտական կուրսի ուսանողները հանդիպեցին ՀՀ Պաշտպանության նախարարության ՀՀ և արտասահմանյան երկրների ռազմական ուսումնական հաստատություններում կադրերի պատրաստման բաժնի պետ, փոխգնդապես Սերոբ Սուջյանի հետ: 

Հանդիպմանը ներկա էին ՃՇՀԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր՝ Արկադի Բարխուդարյանը, ռեկտորի խորհրդական, ուսանողական խորհրդի նախագահ՝ Հովսեփ Հովեյանը, Կարիերայի և Ընդունելությունների բաժնի ղեկավար՝ Հայկ Սարգսյանը և  ուսանողներ:

Հանդիպման ընթացքում ուսանողներին մանրամասն ներկայացվեց ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող ռազմակրթական ծրագրերը: 

Թեմայով հետաքրքրված ուսանողները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերը հղել փոխգնդապետ Ս. Սուջյանին և ստանալ սպառիչ պատասխաններ:

14.03.18