ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
ՃՇՀԱՀ Ուսանողական Խորհուրդը, ամանորյա տոներին ընդառաջ, դեկտեմբերի 21-23-ը կազմակերպել էր բարեգործական ծրագիր՝ այցելություն սահմանամերձ Տավուշի մարզի Կողբ համայնք։
Ծրագրի շրջանակներում՝ ՈւԽ մշակութային խմբերը դեկտեմբերի 21-ին ամանորյա համերգային ծրագրով հանդես եկան Կողբի մշակույթի կենտրոնում, որտեղ տոնական երգերով ու պարերով ողջունեցին և շնորհավորեցին ներկաներին՝ գալիք տոների առթիվ։ Համերգին ներկա էին Պաշտպանության Նախարարության N զորամասի զինվորները և համայնքի բնակիչները՝ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի գլխավորությամբ։
Ներկաներին իր շնորհավորական խոսքը հղեց ՈւԽ նախագահ Արմեն Հարությունյանը՝ մաղթելով, որ 2019թ-ը լինի առաջնահերթ խաղաղության, առողջության, նորանոր ձեռքբերումների, բերք ու բարիքի տարի: Կողբ համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց համալսարանի ղեկավարությանը և Ուսանողական խորհրդին՝ գեղեցիկ միջոցառման համար: