(010) 303-300

Հայտնի տավուշցիները՝ Լ. Միրզոյանի «Տավշո արմատներ»-ում

Ազգային գրադարանում այսօր տեղի ունեցավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Լեզվի ամբիոն»-ի դասախոս, լեզվաբան Լավրենտի Միրզոյանի «Տավշո արմատներ» գիրք-հանրագիտարանի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է հայտնի հայ տավուշցիներին՝ բոլոր նրանց, ում միջոցով ճանաչելի են Տավուշի գեղատեսիլ վայրերը, պատմամշակութային ժառանգությունը, տեղի ավանդույթներն ու կենցաղի առանձնահատկությունները:

Գիրք-հանրագիտարանում տեղ են գտել ծնունդով՝ Տավուշի մարզից, ճարտարապետներ, քանդակագործներ, գրողներ, դերասաններ, նկարիչներ, լրագրողներ, քաղաքագետ-հասարակագետներ, ժողովրդական վարպետներ, կրթամարզական գործիչներ:

Շնորհանդեսին ներկա էին ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը, պրոռեկտոր Եղիազար Վարդանյանը և գիտական գծով պրոռեկտոր Յուրի Սաֆարյանը:

11.04.16