(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի կազմակերպած ուսանողական նախագծերի ցուցահանդես-մրցույթի 2-րդ փուլում հայտնի դարձան հաղթողների անունները:

Հիշեցնենք, որ ժյուրիի կազմում ընդգրկվել էին միայն բուհի մագիստրատուրայում գերազանց սովորող ուսանողները, որոնք բակալավրիատում սովորելու տարիներին արդեն անցել են այդ փուլը և օբյեկտիվ գնահատել են իրենց կրտսեր ընկերների աշխատանքները:

Ցուցահանդեսում հաղթել են բուհի 6 ուսանողների լավագույն աշխատանքները: Արտադրական ոլորտում հաղթել են Արմինե Խաչատրյանի (ղեկավար՝ ճ.թ., պրոֆեսոր Ավետիս Խաչատրյան), Արփինե Սահակյանի (ղեկավար՝ տ.գ.թ., պրոֆեսոր Կարեն Ռաշիդյանց), Էդգար Կույումչյանի(ղեկավար՝ դասախոս Կորյուն Աբգարյան) նախագծերը, իսկ հասարակական ոլորտում՝ Աննա Հովակիմյանի (ղեկավար՝ ճ.թ., դոցենտ Սամվել Դանիելյան), Անգելինա Բաբայանի (ղեկավար՝ ճ. թ., պրոֆեսոր Աննա Ենգոյան), Աննա Շահմուրադյանի (ղեկավար՝ ճ. թ., պրոֆեսոր Անահիտ Քարամյան) նախագծերը:

Ուսանողներին շնորհավորեց և համալսարանի կողմից դիպլոմները հանձնեց ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանը: Վերջինս իր խոսքում նշեց. «Կրկին շնորհավորելով բոլորին, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել համապատասխան ամբիոնին՝ ուսանողներին նման գիտելիքներով զինելու և այսպիսի պրոֆեսիոնալ նախագծեր մատուցելու համար: Ինչպես նաև ցանկանում եմ ողջունել ընտրված յուրահատուկ մեթոդաբանությունը համալսարանում ներդնելու համար: Վստահ եմ, որ այս յուրօրինակ մեթոդաբանության շնորհիվ էականորեն կզարգանա ճարտարապետական կրթությունը»:

19.04.24