(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ՕՐԵՐԸ ԵՎ ՔՆՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ

Սիրելի՛ դիմորդներ,  գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են  2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության  առաջին  փուլի  միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

  • 15.01.2023 թ. — «Քիմիա», «Ռուսաց լեզու»
  • 22.01.2023 թ. — «Օտար լեզուներ»
  • 29.01.2023 թ.— «Հայոց լեզու և հայ գրականություն»
  • 04.02.2023 թ. — «Մաթեմատիկա»
  • 05.02.2023 թ. — «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»
  • 12.02.2023 թ.— «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»

Հաստատված է նաև 2023 թվականի միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը. գործելու է 29 կենտրոն Երևանում և մարզերում:

Նշենք, որ, ըստ գործող կարգիայս փուլում դիմորդները չեն կարող հայտագրել՝ բուհը և մասնագիտությունը։ Հայտագրումը կմեկնարկի ապրիլից։

10.01.23