(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի՝ 2021 թ. ապրիլի 3-ին կայանալիք եզրափակիչ փուլի անցկացման աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում: Վաղը ՃՇՀԱՀ-ում դպրոցահասակ երիտասարդները կամ խմբերը կներկայացնեն իրենց կողմից իրականացված գիտական հետազոտական աշխատանքները՝ հնարավորություն ունենալով մասնագիտական ժյուրիի կողմից գնահատականի արժանանալու:

Փառատոնի ընթացքում «Yerevan young minds» նախաձեռնությունն ու ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները կիրականացնեն գիտափորձերի ցուցադրություն, իսկ հայ գիտնականները կներկայացեն հետաքրքիր դասախոսություններ՝ վիրուսաբանության, ռոբոտաշինության և արդիական այլ թեմաներով:

Դուք էլ կարող եք Հայկական համադպրոցական գիտության փառատոնի մասնակիցը լինել:

02.04.21