(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅԻ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ  27 ՏԱՐԵԿԱՆ Է

Անկախությունը կարգավիճակ ու հոգեվիճակ է, հպարտություն ու կյանքի գնով ձեռք բերված հարստություն: Այսօր Հայաստանը քայլում է նոր ճանապարհով, ժողովրդի՝ պայքարի և վճռականության արդյունքում կերտված ճանապարհով:

Ինքնանպատակ չեն փողոցներում ծածանվող եռագույնները, զինվորական համազգեստով, խիստ ու կարևոր դեմքով և արդեն հայրենասիրության ավյունն իրենց երակների մեջ կրող քայլերթին մասնակից փոքրիկ տղաները, հայի ու Հայաստանի մասին ամենուրեք հնչող երգերը:

Շնորհավորում ենք բոլորին Անկախության 27 ամյակի առթիվ՝ Հայաստանն առավել ծաղկող ու վերելք ապրող, իսկ քաղաքացիներին՝ առողջ ու հայրենատեր տեսնելու սրտանց փափագով:

 

21.09.18