ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Հայաստանում ֆրանսիական համալսարանի նախաձեռնությամբ 2021թ. ապրիլի 28-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ հանդիպում:
Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարի գլխավորած աշխատանքային խմբի այցի ընթացքում շրջայց կատարվեց համալսարանի ուսումնագիտական լաբորատորիաներ, արվեստանոցներ: Ներկայացվեցին երկու համալսարանների գործունեությունները, քննարկվեցին համատեղ ծրագրերի և նախագծերի իրականացման փոխանակման վերաբերյալ հարցեր:
Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարը մինչ ռեկտորի պաշտոնը ստանձնելը դասավանդել է Օքսֆորդի համալսարանում, եղել է կիբերանվտանգության հետազոտություն անցկացնող պրոֆեսոր: Նրա՝ Հայաստան գալուն նպաստել են երկու հանգամանք. ընտանիքի պատմության կապը Հայաստանի հետ (Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1915 թ. պապը կռվել է թուրքերի դեմ), հայ համայնքի հետ շփումը: Բերտրան Վենարը ներկայացրեց իր նախաձեռնությամբ ստեղծված Աքսելերատոր 28 ծրագիրը, որի մտահղացումն առաջացել է հետպատերազմյա շրջանում՝ նպատակ ունենալով խթանել ուսանողության շրջանում նորարարությունը և ձեռներեցությունը, ուսանողական ստարտափերի ստեղծումը, ձեռնարկատիրության զարգացումը: Աքսելերատոր 28 ծրագրի անվանումը խորհրդանշական է. հիմքում Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է՝ մայիսի 28-ը:
ՃՇՀԱՀ ուսանողների կողմից ներկայացվեցին ստարտափ ծրագրերից երեքը:
Քննարկման արդյունքում որոշվեց 2021թ. մայիսի 5-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանում ստորագրել համագործակցության համաձայնագիրը: