(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԳՐԿՎԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՐԱՆՁԱՎԱԳԵՏՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԻ ԿԱԶՄՈՒՄ

Օգոստոսի 20-27-ն Ավստրայի Էբենզի քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի քարանձավագետների ֆորումը, որին իր մասնակցությունն ունեցավ նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ԳԷԿ ամբիոնի վարիչ Սամվել Շահինյանը:

Ֆորումի շրջանակներում կազմակերպված գեղանկարչական գործերի ցուցահանդեսին Ս. Շահինյանը հանդես եկավ «Հայաստանի հարավ, հարավ-արևելյան հատվածներում կարստային քարանձավների առաջացման և զարգացման առանձնահատկությունները» թեմայով զեկույցով՝ 20 պլակատների ձևով հավաքված պաստառների հիման վրա: Զեկույցն ընդունվեց մեծ ոգևորվածությամբ, եղան նաև համատեղ գիտական արշավախումբ կազմակերպելու վերաբերյալ առաջարկներ:

Եվրոպայի Քարանձավագետների ֆորումի Գլխավոր ասամբլեայի բաց նիստի ընթացքում, ի թիվս մի շարք կարևոր հարցերի, քննարկվեց նաև Հայաստանի Քարանձավագիտական կենտրոնի անդամակցության հարցը Եվրոպայի քարանձավագետների ֆորումին: Գլխավոր ասամբլեայի բոլոր 9 անդամների կողմ ձայնով՝ Հայաստանը դարձավ Ֆորումի լիարժեք անդամ: ՀՀ-ից պատգամավոր հաստատվեց Սամվել Շահինյանը, փոխարինող պատգամավոր՝ հնագետ, Քարի դար մեծ հայտնագործությունների հեղինակ Բ. Գասպարյանը:

Հատկանշական է, որ 2019թ-ին Հայաստանի Քարանձավագիտական կենտրոնի 35 ամյակին նվիրված գիտական կոնֆերանսին մասնակցելու ցանկություն հայտնեցին Քարանձավագետների համաշխարհային միության նախագահ Ջորջ Վենին, ինչպես նաև Քարանձավագետների ֆորումի Գլխավոր ասամբլեայի 5 անդամ:

 

03.09.18