(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

Օրերս ամփոփվեցին «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի արդյունքները:

Մասնակիցները պարգևատրվեցին խրախուսական նվերներով, վկայականներով և մեդալներով.

Բջջային հավելվածների նախագծում ուղղությամբ 1-ին տեղ գրավեց Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Հակոբյանը և արժանացավ ոսկե մեդալի։

Վեբ տեխնոլոգիաներ ուղղությամբ 2-րդ տեղ գրավեց  Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Մելինե Ասրյանը և արժանացավ արծաթե մեդալի։

Վեբ տեխնոլոգիաներ ուղղությամբ 3-րդ տեղ գրավեց Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Լուիզա Մկրտչյանը և արժանացավ բրոնզե մեդալի։

Այս 3 ուսանողները շարունակում են պայքարը WorldSkills աշխարհի հմտություններ մրցույթին Հայաստանը ներկայացնելու համար։

Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 10-ից 15-ը Ֆրանսիայում։

27.12.23