Օրերս ամփոփվեցին «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի արդյունքները:
Մասնակիցները պարգևատրվեցին խրախուսական նվերներով, վկայականներով և մեդալներով.
Բջջային հավելվածների նախագծում ուղղությամբ 1-ին տեղ գրավեց Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Հակոբյանը և արժանացավ ոսկե մեդալի։
Վեբ տեխնոլոգիաներ ուղղությամբ 2-րդ տեղ գրավեց Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Մելինե Ասրյանը և արժանացավ արծաթե մեդալի։
Վեբ տեխնոլոգիաներ ուղղությամբ 3-րդ տեղ գրավեց Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Լուիզա Մկրտչյանը և արժանացավ բրոնզե մեդալի։
Այս 3 ուսանողները շարունակում են պայքարը WorldSkills աշխարհի հմտություններ մրցույթին Հայաստանը ներկայացնելու համար։
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 10-ից 15-ը Ֆրանսիայում։