ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայացած Ֆրանսախոս ուսանողների այս տարվա փառատոնին իր ակտիվ մասնակցությամբ և Հայաստանը բարձր մակարդակով ներկայացմամբ աչքի ընկավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Էլիզա Աթոյանը:
Ավելի քան 17 երկրի շուրջ 80 ուսանողի Էլիզան ներկայացրեց Հայաստանն իր ողջ հմայքով՝ խոսեց մշակույթի, իրավահավասարության, ազգերի միջև բարեկամության ամրապնդման մասին: Հայաստանից ժամանած մյուս ուսանողների հետ ներկայացրեց մեր տարազը, ուտեստները, մշակույթն ու տեսարժան վայրերը, ինչպես նաև երգն ու պարը:
Փառատոնի շրջանակներում՝ Էլիզա Աթոյանը ներգրավվեց տարբեր խմբակներում՝ ձեռք բերելով նոր փորձ, նոր ընկերներ և օտար երկրում էլ ավելի ճանաչելի դարձրեց Հայաստանն ու մեր համալսարանը: Բացի Պլովդիվի տեսարժան վայրերին ծանոթանալուց՝ այցելեց նաև Հայկական բլուր կոչվող վայրը, որտեղ գտնվում է հայկական հինավուրց եկեղեցի, ուր պահվում են Քրիստոսի խաչի մասունքները: Ակտիվ մասնակցության համար Էլիզա Աթոյանն արժանացավ պատվոգրի: