(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՄԱՏԵՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆ ԱՄՓՈՓՎԵՑ ԴԻՊԼՈՄՆԵՐՈՎ

Այս տարվա մայիսին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում բացվեց մեր և Ռոստովի ճարտարապետության և արվեստի ակադեմիայի ճարտարապետ ուսանողների համատեղ ցուցահանդեսը, որին ներկայացվեցին անհատական տան նախագծեր: Հարկ է նշել, որ ցուցահանդեսը երկու համալսարանների միջև համագործակցության մեկնարկային կետն էր և որոշվել էր դեռևս աշնանը, երբ հյուրընկալել էինք Ռոստովի ճարտարապետության և արվեստի ակադեմիայի ամբիոնի վարիչ Լյուդմիլա Կատաշևային:

Այսօր արդեն մեր համալսարանում տեղի ունեցավ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Երկկողմ մրցանակների և պատվոգրերի արժանացան լավագույն աշխատանքները:

Ռոստովի ճարտարապետության և արվեստի ակադեմիայի կողմից գլխավոր մրցանակին՝ Գրան պրիին, արժանացավ Սագարյան Ժորան, իսկ 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմների՝ Իսրայելյան Մերին և Համբարյան Արարատը: <Կրեատիվ գաղափար>-ի համար դիպլոմ շնորհվեց Ղազարյան Անիին:

Մրցանակներ էր սահմանել նաև մեր համալսարանի հանձնաժողովը: 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմները միմյանց միջև բաժանեցին Սագարյան Ժորան, Սարգսյան Անժելան և Ղազարյան Անին:

26.09.18