(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՄԱԼՍԱՐԱՆ-ԴՊՐՈՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

ՃՇՀԱՀ գծանկարի, գունանկարի, քանդակի ամբիոնի դասախոս, Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Գալստյանի հրավերով համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր Ե. Վարդանյանի գլխավորությամբ, ներկա է գտնվել Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցում կայացած միջոցառումներին:

Միջոցառումը բաղկացած էր երկու մասից: Նախ տեղի ունեցավ դպրոցի շնորհալի աշակերտների ստեղծագործությունների, մասնավորապես գծանկարների, դիմանկարների, քանդակների, խեցեգործական, բատիկայի, հագուստի մոդելավորման աշխատանքների ցուցահանդես-ցուցադրություն:

Ցուցահանդեսին հաջորդեց համերգը, որի ընթացքում ելույթ ունեցան դպրոցի երաժշտական բաժնի աշակերտները, հնչեցին տարբեր տեսակի ստեղծագործություններ, այդ թվում նաև պատերազմի մասնակիցներին նվիրված։ Հավելենք նաև, որ դպրոցում գործում են պարի և թատերական արվեստի հոսքի դասարաններ։

ՃՇՀԱՀ ղեկավարության հանդիպումները դպրոցների հետ շարունական բնույթ ունեն, քանի որ համալսարանի ղեկավարությունը մշտապես կարևորում է համալսարան-դպրոց համագործակցությունը, հատկապես արվեստի դպրոցների հետ կապը համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններ է ընձեռում:

12.05.21