(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՏՈՆԵՐՆ ԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ

Ամանորն ամենաջերմ, բարի, բոլորին համախմբող, սեր ու բարություն նվիրող տոնն է: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում որքան կարևոր է կրթության ճիշտ և արդյունավետ կազմակերպումը, այնքան էլ տոներին գեղեցիկ պատրաստվելն ու համալսարանականներին ուրախություն պարգևելը:

Համալսարանն այս օրերի ընթացքում զուգվեց, զարդարվեց, ներս հրավիրեց շքեղ տոնածառին ու ողողվեց լույսերով: Հա՛, չմոռացանք նաև մեր ծառաշատ այգու մասին: Միայն տեսնե՛ք, թե ինչպես են ժպտում թեև անտերև, բայց հպարտ, սլացիկ ու բազմերանգ լույսերով գրկված ծառերը: 

Համեցե՜ք, հիացե՜ք, լուսանկարվե՜ք մեր հեքիաթային տոնածառի հետ և երազանք պահե՜ք: Մեզ մոտ են նախագծվում, կառուցվում ու ձևավորվում ամենանվիրական երազանքները:

30.12.19