(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ԿՐԱԿՈՎԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) և Կրակովի տեխնոլոգիայի և գիտության համալսարանի միջև գործող Էրասմուս+ ծրագրի շրջանակներում, ՃՇՀԱՀ-ում դասախոսություններով հանդես եկան Կրակովի համալսարանի պրոֆեսորներ Ելենա Նևերովա-Դիոպակը և Մարեկ Բոգացկին: Դասախոսությունները նվիրված էին շինարարության ոլորտին, այն է՝ ջրային ռեսուրսների շահագործումը շինարարության ոլորտում և կլիմայական փոփոխման պայմաններում շինարարության իրականացումը:

Դասախոսություններին ներկա էին ՃՇՀԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողները: Դասախոսությունների ձևաչափից զատ, մասնակիցները քննարկեցին նաև այլ մասնագիտական հարցեր, մասնավորապես՝ տրանսպորտի արտանետումները քաղաքային տնտեսության պայմաններում, որոնք անդրադառնում են կլիմայի վրա:

ՃՇՀԱՀ այցի ընթացքում, լեհ գործընկերներին հնարավորություն ընձեռվեց այցելելու համասարանի լաբորատորիաներ, ստուդիաներ՝ ծանոթանալու բուհի նյութատեխնիկական բազային:

Քննարկվեցին նաև երկու բուհերի կողմից թողարկվող գիտական պարբերականներում համալսարանների ներկայացուցիչների գիտական հոդվածների տպագրման հետ կապված հարցերը, ինչպես նաև եղան քննարկումներ ուսանողների փոխանակման ծրագրերի վերաբերյալ:

Հյուրերն այցի ընթացքում ծանոթացան Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը և ավանդույթներին:

15.05.23