Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում այսօր անցկացվեց վերջին ներբուհական քննությունը: Ճարտարապետության ֆակուլտետի ուսանողնրը հանձնեցին վերջին քննությունը «Գծանկար» առարկայից։
Համալսարանի «Դիզյան» մասնագիտությամբ ընդունվելու համար քննություն է հանձնել 301 դիմորդ, իսկ «Ճարտարապետություն» մասնագիտության համար՝ 238 դիմորդ:
«Գծանկար» առարկայի քննության արդյունքները կհրապարակվեն քննության հաջորդ օրը՝ ժամը 17.00-ից հետո: Դիմորդները քննությունների արդյունքներին կարող են ծանոթանալ նաև ՃՇՀԱՀ-ի կայքում և ֆեյսբուքյան էջում։
Քննությունների ավարտից հետո տեղի կունենա ընդունելության մրցույթի հիմնական փուլի ամփոփումը, որի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին