ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Աղվերանում անցկացվեց երկօրյա համաժողով, որի նպատակն էր մշակել համալսարանի հաջորդ 5 տարիների զարգացման ռազմավարական ծրագիրը։ Համաժողովին համալսարանականները հանդես եկան զեկույցներով և ներկայացրեցին իրենց տեսլականը։
Հաշվի առնելով զեկույցների բազմազանությունը և առաջարկությունների կարևորությունը՝ համալսարանի ղեկավարությունը որոշեց ամփոփիչ նիստն իրականացնել համալսարանում, որպեսզի ուսումնասիրվեն բոլոր առաջարկությունները և տեղ գտնեն ռազմավարական ծրագրում։
Օրակարգը շատ հագեցած էր, բայց ազատ ժամանակ նույնպես եղավ, որպեսզի տարբեր ամբիոնների և ֆակուլտետների դասախոսները ծանոթանան, շփվեն և փոխանակվեն մտքերով, իսկ ամբիոնի վարիչները և դեկանները հնարավորություն ունեցան քննարկել նոր ուսումնական կիսամյակում ուսանողների համար կազմակերպվելիք և իրականացվելիք մի շարք նոր ծրագրերը։
Եվ վերջում շնորհակալություն ենք հայտնում Աղվերանի «Park Resort» հյուրանոցային համալիրին՝ մեզ հյուրընկալելու և գեղեցիկ միջավայր ստեղծելու համար։
Դե ինչ, վերադառնում ենք նոր մտքերով, գաղափարներով և իհարկե անհագ ցանկությամբ էլ ավելի շենացնելու և հզորացնելու մեր սիրելի համալսարանը։