ԱՊՀ ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի 30-ամյակի կապակցությամբ՝ Մոսկվայում դեկտեմբերի 8-ից 9-ը կայացել է ԱՊՀ ճանապարհաշինարարների 5-րդ համագումարը և ԱՊՀ բազային կազմակերպության հասարակական խորհրդի 45-րդ նիստը: Միջոցառումների շրջանակում Շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման ամբոնի վարիչ Վալերիկ Հարությունյանը և Ճանապարհների և կամուրջների ամբիոնի վարիչ Հակոբ Գյուլզադյանը տրանսպորտի միջազգային ակադեմիայի կողմից պարգևատրվել են վաստակավոր գիտնական Նիկոլայ Ժուկովսկիի մեդալով՝ գիտական ակտիվ և արդյունավետ գործունեություն ծավալելու համար:
Հունվարի 31-ին կայացած ՃՇՀԱՀ ռեկտորատի նիստում ռեկտոր Եղիազար Վարդանյանը հանդիսավոր կերպով հանձնեց մեդալները և հավաստագրերը։ Շնորհավորելով գործընկերներին պարոն Վարդանյանը նշեց. «Համալսարանի համար մեծ պատիվ է միջազգային հարթակներում մեր գործընկերների պատվով ներկայանալն ու համապատասխան գնահատականի արժանանալը: Սա վկայում է նվիրված և քրտնաջան աշխատանիք մասին, կրկին շնորհավորում եմ»: Ճանապարհների և կամուրջների ամբիոնի վարիչ Հակոբ Գյուլզադյանը իր խոսքում նշեց, որ մրցանակը անակնկալ էր և շատ զգացված է իր աշխատանքը բարձր գնահատելու համար, իսկ Շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման ամբոնի վարիչ Վալերիկ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց համալսարանի ղեկավարությանը, քանի որ առանց համալսարանի աջակցության հնարավոր չէր լինի արձանագրել նման հաջողություններ։