Մեր համալսարանի պատվիրակության հերթական գործուղման վայրը Նորվեգիան էր: Մարտի 11-18-ը Նորվեգիայի Արկտիկական համալսարանում էին գտնվում ԻՀՏԿՀ ամբիոնի վարիչ Մհեր Մարկոսյանը, Շինարարության ֆակուլտետի դեկան Դավիթ Գրիգորյանը, Շինարարական նյութերի, պատրաստվածքների եվ կոնստրուկցիաների արտադրության տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Արտավազդ Արզումանյանը, Ջերմագազամատակարման և օդափոխության ամբիոնի վարիչի տեղակալ Սիրանուշ Էգնատոսյանը և ԻՀՏԿՀ ամբիոնի ասիստենտներ Գոհար Ավետիսյանն ու Անդրանիկ Ակարմազյանը:
Աշխատանքային այցի ընթացքում մեր համալսարանի ներկայացուցիչները ծանոթացան Նորվեգիայի Արկտիկական համալսարանի ներուժին, ներկայացրեցին ՃՇՀԱՀ-ում շահեկիր ֆակուլտետների ու ամբիոնների և երկամյա ծրագրի շրջանակում ներդրվելիք մասնագիտացման գործընթացը և քննարկեցին մեր ու Նորվեգիայի Արկտիկական համալսարանների միջև սերտ համագործակցություն հաստատելու նպատակով փոխըմբռնման հուշագրի ստորագրման վերաբերյալ հարցեր:
Կրթության ոլորտում միջազգային համագործակցությանը միտված նորվեգական կենտրոնի (SIU) ՙՆորվեգիայի Արկտիկական համալսարանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև ակադեմիական համագործակցություն՚ երկամյա ծրագրի շրջանակում, մեկնարկային հանդիպման ժամանակ, մեր համալսարանի պատվիրակները ներկայացրեցին ՃՇՀԱՀ շահեկիր ֆակուլտետների և ամբիոնների մասին, ինչպես նաև երկամյա ծրագրի շրջանակում ՃՇՀԱՀ-ում իրականացվելիք աշխատանքների մասին:
Իր հերթին՝ Նորվեգիայի Արկտիկական համալսարանի ներկայացուցիչ և երկամյա ծրագրի համակարգող Յիժոնգ Քսուն էլ ներկայացրեց նույն ծրագրի շրջանակում իրականացվելիք աշխատանքների մասին:
Գործուղման ընթացքում ճանաչողական այց կատարվեց Նորվեգիայի Արկտիկական համալսարանի էներգախնայող և կայուն շինարարությանն առնչվող սարքավորումներով զինված լաբորատորիաներ: