(010) 303-300

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՓԻ ԷՄ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և Փի Էմ Այ Ամենիա նախագծերի կառավարման հասարակական կազմակերպությունը, նպատակ ունենալով խթանել ակադեմիական համագործակցությունը և նպաստել նախագծերի կառավարման ոլորտում մասնագիտական և գործնական գիտելիքների ձեռքբերմանը, հմտությունների և կարողությունների զարգացմանը, կնքեցին հուշագիր:

Համաձայն հուշագրի կողմերը պայմանավորվում են խթանել բացառիկ համագործակցությունը բոլոր այն ոլորտներում, որոնք առնչվում են նախագծերի կառավարմանը, կազմակերպել և իրականացնել համատեղ սեմինարներ, աշխատաժողովներ, գիտաժողովներ և հետազոտական ծրագրեր, վարպետության դասընթացներ (Master Class), քննարկումներ համալսարանի ոլորտային ուղղվածության թեմաներով՝ այդ թվում հրավիրյալ դասախոսների և բանախոսների ներգրավմամբ:

ՃՇՀԱՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Բարսեղյանը ողջունելով ներկաներին նշեց. «Շնորհավորում եմ այս կարևոր հուշագրի ստորագրման առթիվ: Համալսարանը և Փի Էմ Այ Ամենիայի բացառիկ գործընկերն է և առաջինն է հայաստանյան բուհերից, որ կնքում է նման համագործակցության հուշագիր: Սա ևս մեկ կարևոր քայլ է մեր համալսարանի և մեր գործընկերների միջև փոխադարձ աջակցության ամրապնդման գործում: Ցանկանում եմ նշել, որ hամալսարանը մշտապես պատրաստակամ է աջակցել և իր ուսումնական ու այլ անհրաժեշտ ռեսուրսների հասանելիությունը ապահովել մեր նոր գործընկերոջ համար՝ միաժամանակ նպաստելով մեր ուսանողների մասնագիտական աճին: Հույս ունեմ, որ այս համագործակցությունը կկրի շարունակական բնույթ՝ նպաստելով մեր ուսանողների նախագծերի կառավարման հմտությունների կատարելագործմանը և դրանց գործնական կիրառմանը»:

Փի Էմ Այ Ամենիա նախագծերի կառավարման հասարակական կազմակերպության նախագահ Աստղիկ Սահակյանը ևս շնորհավորեց ու իր խոսքում նշեց. «Կազմակերպությունը կազմավորում է ուսանողական ակումբ, որի համակարգման աշխատանքները կիրականացնեն ՃՇՀԱՀ-ից որպես ակումբի խորհրդի անդամ ընտրված ուսանողները: Ցանկանում եմ նշել նաև, որ Փի Էմ Այ Արմենիան հնարավորության դեպքում կաջակցի բուհի ուսանողներին և շրջանավարտներին՝ հանրապետական և միջազգային տարբեր նախագծերում ընդգրկվելու հարցում` ՀՀ օրենսդրությանը և իր ներքին կանոնակարգերին համապատասխան»:

Այս կարևոր հուշագրի ստորագրումը հիմք է ստեղծում կառուցողական և արդյունավետ համագործակցության համար ՃՇՀԱՀ-ի և Փի Էմ Այ Ամենիա կազմակերպության միջև: Երկու կառույցներն էլ ունեն ընդհանուր նպատակ՝ զարգացնել նախագծերի կառավարման ոլորտում մասնագիտական և գործնական գիտելիքները, նպաստել ուսանողների և երիտասարդ մասնագետների հմտությունների ու կարողությունների զարգացմանը և ապահովել նրանց արդյունավետ ներգրավումը մասնագիտական ոլորտում:

Համաձայն հուշագրի կողմերը պայմանավորվում են խթանել բացառիկ համագործակցությունը բոլոր այն ոլորտներում, որոնք առնչվում են նախագծերի կառավարմանը, կազմակերպել և իրականացնել համատեղ սեմինարներ, աշխատաժողովներ, գիտաժողովներ և հետազոտական ծրագրեր:

05.11.24