(010) 303-300

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ՝ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՀԵՏ

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի պետական Կառավարման ակադեմիայի և ԵՊՀ-ի ներկայացուցիչներն Արարատի մարզպետարանում էին՝ համագործակցության հրավերով:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԿԳ փոխնախարար Գրիշա Թամրազյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, փոխմարզպետներ:

Կնքված հուշագրի շրջանակներում՝ մարզպետարանի կողմից ներկայացվելու են մարզում առկա որևրէ մասնավոր կամ լոկալ հիմնախնդիր, որոնց հիմա վրա բուհերի մասնագիտական ամբիոնները մշակելու և գիտական մագիստրոսական թեզի թեմա են հաստատելու՝ առաջարկելով տվյալ ամբիոնի մագիստրոսներին:

Հաշվի առնելով Արարատի մարզի արդի պահանջներն ու հեռանկարները՝ մարզպետարանի և ԲՈՒՀ-երի համագործակցության շրջանակներում նախատեսվում է արդյունաբերության, գյուղատնտեսության, բնապահպանության, կառավարման, զբոսաշրջության, համայնքների զարգացման ծրագրերի և այլ ոլորտներում մագիստրոսական հետազոտություններ, լոկալ և առարկայական ուսումնասիրություններ իրականացնել, որոնք հետագայում կարող են դառնալ տվյալ ոլորտի աշխատանքային կամ բիզնես ծրագրեր՝ նպաստելով մարզի բազմաոլորտ զարգացմանը, ինչպես նաև կայուն երաշխիքներ տալ ոլորտն ուսումնասիրած ուսանողներին՝ աշխատատեղերով ապահովման հարցում:

Հուշագիրը ենթադրում է ԲՈՒՀ-Մարզպետարան-Մասնավոր փոխշահավետ համագործակցություն, որի արդյունքում մագիստրոսական թեզերը գործնականում կծառայեն իրենց նպատակին:

19.02.19