(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՃՇՀԱՀ-Ի ԵՎ ՀՀ ԳԱԱ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԻՋԵՎ

ՃՇՀԱՀ ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Եղիազար Վարդանյանը և ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Վահան Ավետիսյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:

Կնքված հուշագրի համաձայն՝ կողմերն իրականացնելու են երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող գիտակրթական բնույթի ծրագրեր, կազմակերպելու են գիտաժողովներ, սեմինարներ, խորհրդակցություններ, փոխանակելու են գիտական, մասնագիտական գրականություն, աշխատություններ, պարբերականներ և այլ նյութեր, հրատարակվելու են կողմերի գործունեությանն առնչվող համապատասխան նյութեր, և լաբորատորիաներում իրականացվելու են համատեղ փորձարկումներ:

 

 

 

12.03.21