(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

Վարշավայի էկոլոգիայի և կառավարման համալսարանում  տեղի ունեցած կրթական ծրագրերի և մեթոդների քննարկման միջազգային աշխատանքային շաբաթին մասնակցում էր նաև ՃՇՀԱՀ-ը՝ Դիզայնի ֆակուլտետի դասախոս Տարոն Ալեքսանյանի մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էր Ալբանիայի Ֆերիզի կիրառական գիտությունների համալսարանը, Ուկրաինայի կյանքի և բնապահպանական գիտությունների ազգային համալսարանը, Սումիի պետական համալսարանը և Ուկրաինայի ազգային տեխնիկական համալսարանը (Իգոր Սիկորսկու Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտ):

Քննարկման հիմնախնդիրներն էին պետական կրթական համակարգը և մասնակից բուհերի կրթական համակարգն ու դասավանդման մեթոդները: Քննարկման ընթացքում ներկայացվեցին մեր համալսարանի կրթական համակարգը, մեթոդները և ծրագրերը:

Աշխատանքային շաբաթը նպաստավոր պայմաններ ստեղծեց մասնակից բուհերի և Վարշավայի էկոլոգիայի կառավարման համալսարանի հետ հետագա համագործակցության շարունակման համար:

25.08.22