ՃՇՀԱՀ դիզայնի ամբիոնի ուսանողներն արդեն 10-ը տարի անընդմեջ մասնակցում են Մոսկվայում կազմակերպվող «Заводной апельсин» միջազգային ուսանողական մրցույթին՝ տարբեր անվանակարգերում մշտապես արժանանալով ամենաբարձր մրցանակների:
Այս տարի «Заводной апельсин-2019»՝ Փաթեթավորման լավագույն դիզայն խորագիրը կրող մրցույթին մասնակցած մեր ուսանողները Հայրենիք են վերադարձել կրկին պարգևներով ծանրաբեռնված:
Դեկտեմբերի 24-ին՝ «Արմենպակ» ընկերության նախագահ Ս. Չիբուխչյանը և Դիզայնի ամբիոնի վարիչ Աշոտ Բաղդասարյանը մրցանակներ և դիպլոմներ են հանձնել մրցույթի՝ 2019թ-ի մասնակիցներին: Նրանք են՝ դափնեկիր Սարգսյան Աստինեն, դափնեկիր Մովսիսյան Քրիստինան, Աղաջանյան Լիլիթը, Գաբրիելյան Մանեն, Ղազարյան Անահիտը:
Համալսարանի ողջ անձնակազմը շնորհավորում է մեր մրցանակակիր ուսանողներին՝ համալսարանի անունը մշտապես բարձր պահելու և դափնիներով վերադառնալու համար: