(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հետևողական է ինչպես ճարտարապետության և շինարարության ոլորտների զարգացմանը, այնպես էլ կադրերի մասնագիտական որակների շարունակական բարելավմանը։ Հենց այդ նպատակի իրագործմանն է ուղղված մեր համալսարանում գործող շարունակական կրթության կենտրոնի գործունեությունը։

Հոկտեմբերի 27-ին ՃՇՀԱՀ-ում մեկնարկեցին կրթության շարունակականության ապահովմանն ուղղված մասնագիտական դասընթացներ՝ Autodesk Revit ծրագրի դասընթացներ ճարտարապետների համար (խմբում 10 հոգի) և Lira-SAPR software ծրագրի դասընթացներ շինարարների համար (խմբում 4 հոգի)։ Համալսարանի և առանձին կազմակերպությունների աշխատակիցներից բաղկացած խմբի դասընթացներն անցկացրել են համապատասխան ոլորտների առաջատար մասնագետներ Դավիթ Սիրունյանը և Լուսինե Կարապետյանը։

Այսօր՝ դասընթացների ավարտին, մասնակիցներին շնորհվեցին մասնակցության, իսկ դասընթացը հաջողությամբ հանձնած մասնակիցներին՝ 2 կրեդիտ  աշխատածավալը հավաստող ավարտական վկայականներ։

Հետևելով բազմաթիվ դրական արձագանքներին՝ շարունակական կրթության կենտրոնը մշտապես իրականացնելու է ինչպես վերոնշյալ, այնպես էլ աշխատաշուկայում կարևորվող այլ մասնագիտական դասընթացներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի ՃՇՀԱՀ-ի կայքէջում և ֆեյսբուքյան էջում։  

 

17.12.18