(010) 303-300

ԿՐԹԱԿԱՆ-ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՀՈՒՅՔ ԱՐՏԱԴՐՈՂ ARWOOD ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում իրականացավ Դիզայնի ֆակուլտետի կողմից կազմակերպած կրթական-մասնագիտական հանդիպում, որի ընթացքում ուսանողների հետ հանդիպեցին ARwood կահույք արտադրող ընկերության ներկայացուցիչները։

Հանդիպման հիմնական նպատակն էր ուսանողներին ներկայացնել ընկերության աշխատանքային մշակույթը, արտադրության կազմակերպման առանձնահատկությունները, նորարար ձևավորման սկզբունքները և ոլորտում կիրառվող տեխնոլոգիական առաջադիմությունները։

Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ, թե ինչպես է կառուցվում արտադրական շղթան՝ նյութի ընտրությունից մինչև վերջնական արտադրանքի պատրաստումը, ինչպես են ձևավորվում նոր մոդելներն ու գաղափարները, և ինչ մասնագիտական կարողություններ են պահանջվում՝ ոլորտում մրցունակ լինելու համար։

Հանդիպման ողջ ընթացքում ստեղծվեց ստեղծագործ և մասնագիտական ակտիվ մթնոլորտ, որը խթանեց ուսանողների մասնակցությունն ու ոգևորությունը։ Ուսանողները հետաքրքրվեցին արտադրական պրակտիկայի հնարավորություններով, համագործակցության տարբեր ուղիներով, արտադրական փորձի ձեռքբերման ընթացակարգերով, ինչպես նաև կահույքարտադրության արդի միտումներով։

ՃՇՀԱՀ-ը շարունակում է կազմակերպել նմանօրինակ հանդիպումներ՝ նպաստելով ուսանողների կապի հաստատմանը ոլորտի առաջատար մասնագետների հետ, նրանց մասնագիտական մտածողության զարգացմանը և նոր հնարավորությունների բացահայտմանը։

10.12.25