(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ԿՈՄՊՈԶԻՑԻԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Ճարտարապետության ֆակուլտետի դիմորդներն այսօր  հանձնեցին ներբուհական երկրորդ քննությունը «Կոմպոզիցիա» առարկայից։ Համալսարանի բակում վիճականահանության սկզբունքով յուրաքանչյուր խմբից ընտրվեց մեկական առարկա։  Այդ առարկաներից դիմորդները կստեղծեն իրենց մտածած կոմպոզիցիայի հորինվածքը:

Առաջադրանքում պարտադիր պետք է առնվազն մեկ անգամ օգտագործել վիճակահանությամբ հանված բոլոր առարկաները, ինչպես նաև պահպանել առարկաների ձևը, համաչափությունը և ամբողջականությունը: Առարկաները կարելի է պատկերել գծային, տոնային և թափանցիկ՝ առարկաներից որևիցէ մեկի բացակայության դեպքում աշխատանքը չի քննվում:

Ընդունելության հաջորդ քննությունը տեղի կունանա հուլիս 8-ին։

Քննությունների արդյունքները կհրապարակվեն քննության հաջորդ օրը՝ ժամը 16.00-ից հետո: Դիմորդները քննությունների արդյունքներին կարող են ծանոթանալ նաև ՃՇՀԱՀ-ի կայքում և ֆեյսբուքյան էջում։

Բոլորին մաղթում ենք հաջող քննական ընթացք։

05.07.21