ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 2021 թ. մայիսի 6-ի գիտական խորհրդի որոշմամբ բարձրացվեց համալսարանի կոմունալ սպասարկման բաժնի աշխատակիցների աշխատավարձը:
Ինչպես նշեց ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, «աշխատավարձերի բարձրացումը շարունակում է մնալ համալսարանի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում: Դեռևս տարեսկզբին որոշում էինք կայացրել բարձրացնել պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձը, բացի պրոֆեսորադասախոսական անձնակազմից, կարևորում և գնահատում ենք նաև կոմունալ սպասարկման ոլորտի աշխատակիցների աշխատանքը, քանի որ առանց նրանց որակյալ աշխատանքի ո՛չ դասախոսը, ո՛չ ուսանողը, ո՛չ էլ վարչական անձնակազմը չեն կարող աշխատել այնպիսի միջավայրում, ինչպիսին ունենք այսօր»,− եզրափակեց իր խոսքը պարոն Վարդանյանը: Գիտական խորհուրդի կողմից որոշումը ընդունվեց միաձայն: