(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿՆՔՎԵՑ ՀՈՒՇԱԳԻՐ ՃՇՀԱՀ-Ի ԵՎ «ARMAT DESIGN SCHOOL»-Ի ՄԻՋԵՎ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և «ARMAT Design School» ընկերությունը, կարևորելով գործընկերության և համագործակցության դերը ուսանողների կրթության, մասնագիտացման ոլորտում և գործարար մակարդակում դրանց կիրառման գործընթացներում, կնքեցին հուշագիր:

Համաձայն հուշագրի կողմերը պատարաստակամություն են հայտնում ցուցաբերել փոխադարձաբար միմյանց մասնագիտական աջակցություն, և համատեղ իրականացնել ուսումնական և կիրառական նշանակության աշխատանքներ՝ ներգրավելով երիտասարդ դասախոսների, ուսանողների և կազմակերպության աշխատակիցների:

Ռեկտոր Եղիազար Վարդանյանը նշեց. «Հիմնական գաղափարը աշխատանքի վրա հիմնված ուսուցում կազմակերպելն է, որը արտասահմանյան հեղինակավոր բուհերում կիրառվում և տալիս է ցանկալի արդյունք: Սիրելի ուսանողներ գիտական խորհրդի առաջիկա նիստում մենք կընդունենք պրակտիկաների կազմակերպման մասին կարգ, որով ի թիվս այլ կարգավորումների հնարավորություն կտրվի ուսանողներին ազատվել մասնագիտական պրակտիկաներից, եթե ուսանողը բերի տեղեկանք, առ այն որ նա առնվազն 6 ամիս անընդմեջ աշխատում է մասնագիտական կազմակերպությունում: Այս կարգավորմամբ հնարավորություն կտրվի այն ուսանողներին, ովքեր աշխատանքին զուգահեռ սովորելու և մասնագիտական գիտելիքները խորացնելու ցանկություն ունեն ազատվելու մասնագիտական պրակտիկայից: Ուրախությամբ պետք է փաստեմ, որ այդպիսի կազմակերպությունների շարքում է օրինակ «ARMAT Design School»-ը, որն ունի մեծ հեղինակություն մասնագիտական ոլորտում և այսօրվա կնքվող հուշագրով մեր ուսանողների համար կբացի էլ ավելի լայն հնարավորություններ ինչպես պրակտիկանների այնպես էլ ոլորտի կիրառական աշխատանքներում ներգրավվելու հարցում: Կլինեն նաև ծրագրային վերապատրաստման դասընթացներ ընկերության աշխատակիցների և մեր մասնագետների համար»:

«ARMAT Design School»-ի հիմնադիր Արամ Դանիելյանի խոսքով, հուշագիրը հնարավորություն կտա ուսանողներին ակտիվ ներգրավել տարբեր այդ թվում միջազգային հարթակներում և ակումբներում կազմակերպվող բաց դասերին, սեմինարներին և քննարկումներին, քանի որ դիզայներական դպրոցը այժմ մտնում է միջազգային տիրույթ, մասնաճուղեր բացելով Մոսկվայում և Դուբայում: Համագործակցության շրջանակներում հնարավորություն կունենանք ուսանողների հետ միասին տարբեր միջազգային ծրագրերում ներգրավել և իրականացնել նախագծել աշխատաններ ոչ միայն հայրենական շուկայում այլ նաև արտերկրում: Պարոն Դանիելյանը շնորհակալություն հայտնեց համալսարանին վստահության և հագործակցության պատրաստակամության համար վստահեցրեց, որ ցանկալի արդյունքները երկար սպասեցնել չեն տա: Միաժամանակ տեղեկացրեց, որ այսուհետ համալսարանի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար կսահմանվի հատուկ զեղչ դպրոցի մատուցած ծառայություններից օգտվելու համար:

21.12.23