(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ԿՆԱՈՒՖ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՔՈԼԵՋԻՆ ՏՐՎԵՑ «ԿՆԱՈՒՖ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

ՃՇՀԱՀ ՄՄԿ քոլեջի հյուրն էր «ԿՆԱՈւՖ» Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների «ԿՆԱՈւՖ» ակադեմիայի ղեկավար Ելենա Պատրիկովան:  Քանի որ «ԿՆԱՈւՖ Արմենիա» ՍՊԸ-ի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պայմանագրի հիման վրա ներդրված «Հարդարման շինարարական աշխատանքներ» մասնագիտությամբ թողարկվում էին առաջին շրջանավարտները, ուստի 2022 թ. հուլիսի 13-ին Ե.  Պատրիկովան մասնակցեց քոլեջի շրջանավարտների դիպլոմների հանձնմանը, հանդես եկավ ելույթով և շրջանավարտներին հանձնեց դիպլոմներ ու սերտիֆիկատներ՝ մեծ հնարավորություն ընձեռելով շրջանավարտներին աշխատելու ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՊՀ երկրներում, Եվրոպայում:

Հուլիսի 14-ին Ե. Պատրիկովան որակավորման խմբի հետ ատեստավորման ենթարկեց քոլեջում եղած ԿՆԱՈՒՖ «Հարդարման շինարարական աշխատանքներ» մասնագիտության համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները,  բազան և հանձնեց սերտիֆիկատ-հավաստագիր, որը իրավունք է տալիս քոլեջում իրականացնելու կարճաժամկետ վերապատրաստման ծրագրեր շինարարական և այլ ոլորտում աշխատող անձանց համար: Վերապատրաստման արդյունքում «ԿՆԱՈՒՖ» ընկերության կողմից տրվում է սերտիֆիկատ: 

«ԿՆԱՈՒՖ» ընկերության կողմից քոլեջին տրվեց «ԿՆԱՈՒՖ» ուսումնական կենտրոնի կարգավիճակ:

31.07.22