(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՆԿԱՐԻՉ ՌՈՒԲԵՆ ԱՌՈՒՏՉՅԱՆԸ

Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր  նկարիչ, գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի դոցենտ, աշխարհի հայ նկարիչների միության անդամ Ռուբեն Սերգեյի Առուտչյանը։

Պարոն Առուտչյանը 1986-1990 թվականներին եղել է Հայաստանի Գեղարվեստի ֆոնդի կերպարվեստի կոմբինատի գլխավոր նկարիչ։ 1987-2012 թվականներին եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ, 1995 թվականից՝ Դիզայներների միջազգային միության անդամ։ 1990-1992 թվականներին․ և 2001 թվականին եղել է Երևան քաղաքի գլխավոր նկարիչը, 2001 թվականին՝ Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորումների վարչության պետ, քաղաքի գլխավոր նկարիչ, 2011 թվականից՝ Աշխարհի հայ նկարիչների միության անդամ։ 2004 թվականին հեղինակել է Հայաստանի պաշտպանության նախարարության զինանշանը, 2006 թվականին՝ Հոլոքոստի և Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարը, որը տեղադրված է Երևանի Օղակաձև այգում։  2015 թվականից դասավանդել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական և ուսանողական ողջ անձնակազմը խորապես սգում է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Առուտչյանի կորուստը՝ ցավակցելով ընտանիքին ու մտերիմներին։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս/թ հունվարի 17-ին, ժամը՝ 18։00-20։00 «Մեմորիալ» սգո սրահում (Էրեբունու շրջան , Այվազովսկու 14/4):

Հրաժեշտի արարողությունը կկայանա` ս/թ հունվարի 18-ին, ժամը 12:00-13:00 Հայաստանի նկարիչների միության շենքից (հասցե: Աբովյան 16):

16.01.22