(010) 303-300

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԱՆՎԱՆԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ԳԵՎՈՐԳ ՄՇԵՑԻ-ՋԱՎՐՈՒՇՅԱՆԸ։

Ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՃՇՀԱՀ դիզայնի ամբիոնի դոցենտ Գևորգ Մշեցի-Ջավրուշյանը։ Անվանի արվեստագետը կյանքից հեռացավ անսպասելի, ստեղծագործական մտքի ծագման շրջանում՝ անավարտ թողնելով շատերի կողմից սպասվող ստեղծագործական տարբեր ծրագրեր:

Ցավակում ենք Գևորգ Մշեցի-Ջավրուշյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին։

Մեր գործընկերոջ՝ Գևորգ Մշեցի-Ջավրուշյանի հոգեհանգիստը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 14-ին՝ ժամը 17․00-20․00-ին,  «Գոռ» սգո սրահում (հասցեն՝ Սիլիկյան թաղամաս, Հին խճուղի 37):

    Գևորգ Մշեցի-Ջավրուշյանը ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 11-ին։ 1977-1982 թթ ուսանել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ 1979 թվականից մասնակցել է միջազգային ու հանրապետական բազմաթիվ ցուցահանդեսների։ 2000 թվականից  Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Խմբային ու անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել տարբեր երկրներում։ Գ Ջավրուշյանի աշխատանքները ցուցադրված են աշխարհի 17 երկրների անհատական հավաքածուներում: Մի առիթով անվանի արվեստագետն ասել է, որ իր ստեղծագործությունները վաճառելու խնդիր չի դնում, քանի որ դրանք ներկայացնում են մաքուր արվեստ «Իմ խոսքը ներսումս է, ժամանակի մասին եմ խոսում: Ուզում եմ, որ տեսնեք անցյալը, ներկան ու ապագան, ինքներդ հայտնաբերեք ձեզ համար ինչ-որ նոր բաներ ու բացահայտեք իմաստը: Եթե որևէ ուղղություն տամ,  կզրկեմ ձեզ սեփական մտքից: Կարող եմ միայն օգնել»,− նկատել է նկարիչը:

 Արվեստագետի ստեղծագործություններից շատերը 30 տարվա պատմություն ունեն:

 

14.11.22