(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿԳՄՍՆ շնորհակալագիր ՃՇՀԱՀ-ին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցավ բացօթյա համերգային երեկո: Համերգի ընթացքում նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը ողջունեց ներկաներին և շնորհակալագրեր հանձնեց Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքներից պատմամշակութային ժառանգության տեղափոխման աշխատանքներին մասնակցած անհատներին և կազմակերպություններին, որոնք համագործակցել են ԿԳՄՍ նախարարության հետ:

Մեր համալսարանը նույնպես արժանացավ շնորհակալագրի՝ նշված աշխատանքներին մասնակցելու, հուշարձանների պահպանությանն ուղղված քայլերի համար:

29.04.21